‘
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09: 30–ի դրությամբ, Մարտունու տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Ճամբարակի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
ՀՀ ԱԻ նախարարությունը իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ քաղաքներում և Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի քաղաքներում:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը շուրջօրյա բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
‘