‘
Նոթինգեմի հոկեյի համալսարանական թիմը լրիվ մերկացել է՝ նկարահանվելու համար մի տեսաերիզում, որը նվիրված է սպորտում հոմոֆոբիայի դեմ պայքարին: Մարզիկների կարծիքով՝ սպորտը բաց է բոլորի համար, և գեյերը, մյուսների հետ հավասար, իրավունք ունեն բացահայտ մասնակցելու մրցումներին:
17 հոգանոց թիմը լրիվ մերկացել է և ցուցադրական մարզումներ անցկացրել համալսարանի մարզադաշտում:
Ակցիան նախաձեռնել են Voice Your Rights Project շարժման մասնակիցները, որոնք ուզում են «ապրել այնպիսի հասարակության մեջ, որտեղ յուրաքանչյուր մարդ հարգված է և իրավահավասար»:
Շարժման տվյալներով՝ Անգլիայի հավաքականի 541 անդամներից այսօրվա դրությամբ միայն մի հոգի է խոստովանել իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, ինչը, նրանց կարծիքով՝ շատ քիչ է և չի արտահայտում իրերի իսկական վիճակը: Ակցիայի կազմակերպիչները նաև վկայակոչում են վիճակագրությունը, որի համաձայն՝ տասը մարդուց յոթը ականատես են եղել հոմոֆոբիայի դրևորումների ֆուտբոլային հանդիպումների ժամանակ: «Հոմոֆոբիան և վախը ծաղկում են սպորտում, սակայն եկել է փոփոխությունների ժամանակը: Մեզ համար սպորտը մեր համալսարանական կյանքի մի հսկայական մասն է կազմում, և այն պետք է հասանելի լինի բոլորին»,- հայտարարել է ակցիայի 22-ամյա մասնակիցներից մեկը, փոխանցում է newsru.com-ը:
‘