‘
Երկուշաբթի՝ նոյեմբերի 24-ին, ավստրալական ոստիկանությունը սեփական երեխայի դեմ մահափորձի մեղադրանք է ներկայացրել տեղացի մի կնոջ, հաղորդել է France-Presse գործակալությունը:
Պարզվել է, որ 30-ամյա կինն իր նորածին երեխային թողել է ցամաքած ջրանցքի մեջ, սակայն հինգ օր անց դեռևս ողջ մնացած երեխային հայտնաբերել են պատահական հեծանվորդներ: Արևմտյան Սիդնեյում առավոտյան հեծանվային զբոսանք կատարելիս նրանք բետոնե սալերի տակից երեխայի լացի ձայն են լսել: Սալերը տեղաշարժելու համար հարկ է եղել դիմել մի քանի մարդկանց օգնությանը: Դրանց տակից դուրս են բերել հիվանդանոցային ծածկոցով բարուրված նորածնի:
Ոստիկանությանն ընդամենը մի քանի ժամ է բավարարել՝ պարզելու նորածնի մոր անունը: Պարզվել է, որ կինը երեխային 2,5 մետրանոց խորությամբ ջրանցքի մեջ է դրել դեռևս նոյեմբերի 18-ին: Փոխանցում է lenta.ru-ն:
‘