‘
Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ գոհ է իր թիմի` մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը վաղաժամկետ նվաճելու կապակցությամբ:
Իսպանացի մասնագետը նշել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը իր թիմը պետք է հաղթանակ տանի, քանի որ դա պատվի հարց է:
«Մենք շատ գոհ ենք, որ արդեն նվաճել են Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆի ուղեգիրը: Բայց սա Չեմպիոնների Լիգան է, և խոսք է գնում ակումբի և անձամբ իմ պատվի մասին: Այնպես որ, պետք է հաղթենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Bild-ը:
‘