‘
Այսօր Մոսկվայի Վերաքննիչ դատարանում նշանակված է Հրաչյա Հարությունյանի բողոքի քննությունը: Փոխանցում է «Ազատություն»-ը:
Այս տարվա օգոստոսին Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման է դատապարտել Հրաչյա Հարությունյանին՝ նրան մեղավոր ճանաչելով տասնյակ մարդկանց մահվան պատճառ դարձած ճանապարհատրանսպորտային պատահարի համար։
Հարությունյանը մեղադրվում է 2013 թվականի հուլիսին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի համար, որի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ ավելի քան չորս տասնյակ մարդ։ Նրա վարած բեռնատարի արգելակները սարքին չեն եղել:
Ամբողջական նյութը՝ այստեղ:
‘