‘
Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը խոսել է իր կարգավիճակի մասին:
«Հիմա ես շատ դժվար իրավիճակում եմ գտնվում: Պետք է հանգստություն պահպանեմ և անեմ ամեն բան, որպեսզի բոլորն իմանան իմ գնի մասին:
Մի քանի անգամ փրկել եմ թիմին վերահաս գոլերից, սակայն բոլորը, ցավոք, հիշում են իմ սխալները:
Բոլոր դարպասապահներն էլ սխալներ են գործում, այդ թվում Նոյերը, Կասիլյասը և Վայդենֆեյլերը»,- ասել է Տեր Շտեգենը Kicker-ին:
Հիշեցնենք, որ Տեր Շտեգենը մասնակցել է 4 հանդիպման և բաց թողել 4 գնդակ:
‘