‘Եմենում ազատել են «Ալ-Քաիդայի» առևանգած պատանդներին’

858

Եմենի անվտանգության ուժերը ազատագրել են ութ պատանդների, որոնց, ինչպես հաղորդվում է, առևանգել էին «Ալ-Քաիդայի» գրոհայինները, հաղորդել են երկրի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Պատանդների թվում կա մեկ օտարերկրացի, որի քաղաքացիությունը չեն հայտնում, մյուսները Եմենի քաղաքացիներ են:

Պատանդների ազատագրման գործողության ընթացքում սպանվել է յոթ գրոհային:

Գործողության վայրի վերաբերյալ նույնպես ոչինչ չի հաղորդվում: Փոխանցել է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Անակնկալ՝ «քեռու» համար’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում ձերբակալվել են մանկապիղծ հոգևորականներ’