‘
Այսուհետ Օrange-ի բաժանորդներն Orange Կինո ծառայությունից կարող են օգտվել նաև Սինեմա Սթար կինոթատրոնում: Orange Կինո ծառայությունը, որն Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդներին հնարավորություն է ընձեռում իրենց մտերիմներից մեկին հրավիրել կինո և ձեռք բերել 2 տոմս՝ վճարելով միայն մեկ տոմսի արժեքը, այսուհետ կգործի չորեքշաբթի օրերին Երևանի ամենամեծ կինոթատրոններում:
«Այսուհետ հայկական և արտասահմանյան արտադրության ֆիլմերն առավել հասանելի կլինեն Orange-ի բաժանորդների համար Երևանի 2 խոշորագույն կինոթատրոններում: Կինոն ի սկզբանե եղել է Orange-ի հովանավորության գործունեության առանցքային ուղղություններից: Մենք հավատում ենք, որ ֆիլմերն ավելի հետաքրքիր են, երբ դրանք դիտում ես մտերիմներիդ հետ, և ուրախ ենք Orange-ի բաժանորդների համար իրենց սիրված ժամանցը դարձնել առավել մատչելի»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ Orange Կինո ծառայությունից օգտվելու համար Orange-ի ձայնային ծառայությունների բաժանորդները պետք է ուղարկեն կարճ հաղորդագրություն 5555 համարին՝ նշելով «kino» բառը:
‘