‘Համաշխարհային բանկի փորձագետներն աուդիտ կանցկացնեն «Նաիրիտ» գործարանում’

1049

Երևանի «Նաիրիտ» գործարանի ճակատագիրը կորոշվի աուդիտից հետո, որը կանցկացնեն Համաշխարհային բանկի փորձագետները: Այդ մասին նոյեմբերի 27-ին արդեն 18 ամիս աշխատավարձ չստացող գործարանի աշխատակիցների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ում խոսքերն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում վկայակոչել է գործարանի մամւոլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ 2015 թվականի փետրվարին ձեռնարկություն կայցելի ՀԲ փորձագետների խումբը, որն էլ կանցկացնի աուդիտը: Հետազոտությունների արդյունքում էլ կորոշվի գործարանի հետագա ճակատագիրը:

Ինչ վերաբերում է աշխատակիցների աշխատավարձերին, ապա, ինչպես հաղորդել է նախարարը, առաջիկայում կվճարվի մեկ ամսվա աշխատավարձը, դեկտեմբերին նույնպես կմարվի գործարանի աշխատողների ամսական աշխատավարձը: «Ողջ աշխատավարձը լիովին մարելու մասին, որը կազմում է շուրջ 15 մլն դոլար, խոսք լինել չի կարող», — հաղորդել է Ե.Զախարյանը:

Հիշեցնենք, որ առկա վիճակից գործարանը դուրս բերելու ծրագիր մշակելու նպատակով Ազգային ժողովում ձևավորվում է ենթահանձնաժողով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ասելով, նախատեսվում է, որ հանձնաժողովը կձևավորվի հավասարության սկզբունքով: ՀՀԿ մասնակցությունը ենթահանձնաժողովում չպետք է գերազանցի 50 տոկոսը: Ենթահանձնաժողովի անդամները պետք է աշխատեն բացառապես ձեռնարկության վերագործարկման ուղղությամբ: «Այդ նպատակով կարևոր է պատկերացում կազմել ձեռնարկության ակտիվների մասին, պարզել բաժնետերերի հարաբերություններն այլ շահառուների հետ, ապահովել գործարանի վերագործարկման հնարավորության վերաբերյալ անկախ գիտատնտեսական եզրակացություն: Կարևոր է նաև հստակ առաջարկություններ ստանալ հնարավոր ներրդումների պաշտպանության մաիսն, ինչպես նաև մշակել պետության և աշխատանքայի կոլեկտիվի շահերի պաշտպանության մեխանիզմներ», — նշել է պատգամավորը:

Նշենք, որ գործարանն արդեն տևական ժամանակ անգործության է մատնված: Միայն աշխատավարձի գծով ձեռնարկության աշխատակիցների պարտքերը վերջին 15 ամսում կազմում են շուրջ 5 մլրդ դրամ: Իսկ գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամ նշագծին: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվել է բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: ՙՆաիրիտ՚ գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին ՙՄեժգոսբանկի՚ վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: Պարապուրդի մատնված գործարանի ընթացիկ պարտքը կազմում է 130 մլն դոլար: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը «սև ցուցակում» է ներառել Արցախի մասին ծրագրի հեղինակ ուկրաինացի լրագրողներին’
Հաջորդ հոդվածը‘Հայ խաղաղապահները Լիբանանում են’