‘
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 28 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.150 մլն.դոլար (1.801 մլրդ.դրամ), 434.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 433.00, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 434.00 դրամ/դոլար:
Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 434.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 434.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 434.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 434.00 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 27-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 730.388 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 434.00 դրամ/դոլար:
‘