‘
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:
iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ հանդիպման ավարտից հետո դեսպան Հեֆերնը հրաժարվեց լրագրողներին ներկայացնել հանդիպման բովանդակությունը: Նա նշեց միայն, որ «անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի»:
«Հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար կարևոր հանդիպումներ ենք ունենում, և օրենսդրական դաշտում իրականացվող աշխատանքը նույնպես մեծ կարևորություն ունի մեզ համար, ինչպես գործադիրը», — ասաց դեսպանը:
Հանդիպման մասին հրաժարվեցին խոսել նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները:
‘