‘
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն սկսել է իր եռօրյա այցը Թուրքիա՝ իսլամի ներկայացուցիչների հետ երկխոսությանը նպաստելու, ինչպես նաև Կոստանդնուպոլիսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բարդուղիմեոս I-ի հետ հանդիպելու նպատակով:
Ակնկալվում է, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հատուկ ուշադրութուն է հատկացնելու Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, մասնավորապես՝ Սիրիայի քրիստոնյա համայնքներից փախստականների նկատմամբ բռնություններին:
Իր ասկետիզմով հայտնի Ֆրանցիսկոս պապը կդառնա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հսկայական ու շքեղ պալատի առաջին հյուրը, փոխանցում է BBC-ն:
‘