‘
Վաչե Գաբրիելյանը Սերժ Սարգսյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար և փոխվարչապետ:
Այս մասին տեղեկացնում է President.am-ը:
Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ տարածքային կառավարման նախկին նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հրաժարական տվեց՝ մասնավոր աշխատանքի անցնելու պատճառաբանությամբ: Իսկ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը ձեւավորվել է վերջերս:
‘