‘
Վենեսուելայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսվել է «Գերագույն գլխավոր հրամանատար Ուգո Չավեսի գաղափարների ուսումնասիրություն» անունը կրող առարկայի դասավանդումը:
Դասընթաներն արդեն այցելել է ավելի քան տասը հազար ուսանող: Ծրագրի հեղինակների կարծիքով՝ դասախոսությունները նպատակ ունեն ցույց տալ, թե ինչպես են Չավեսի գաղափարները փոխել Վենեսուելան:
Մինչդեռ ծրագիրը քննադատողները համոզված են, որ դա խոսում է երկրում անձի պաշտամունք հաստատելու մասին: Փոխանցում է euronews-ը:
‘