‘
Գերմանիայի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ռեկորդային շահույթ է ստացել 2013/14 մրցաշրջանում՝ իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարելով 500 մլն եվրոյի սահմանը։
Գերմանիայի ամենահարուստ ակումբը 528.7 մլն եվոյի շահույթ է ունեցել, որը մոտ 100 մլն-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
-«Բավարիան» կարող է իր անդամներին ներկայացնել մի արդյունք, որն աննախադեպ է ակումբի 114-ամյա պատմության մեջ։
«Անկասկած, այն այժմ իր բարձրակետում է ոչ միայն մարզական, այլև ֆինանսական առումով»,-ասել է Յան Քրիստիան Դրեսենը։
Ակումբի ֆինանսական հաջողությունները պայմանավորված են Գերմանիայի առաջնությունում, Գերմանիայի գավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում ֆանտաստիկ ելույթներով։ Բունդեսլիգայի խաղերի ժամանակ «Բավարիան» միջինում 42.000-ից ավելի հանդիսական է ունեցել։
‘