‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալ»-ն Իսպանիայի Լա Լիգայի 13-րդ տուրում արտագնա խաղում 1:2 հաշվով առավելության է հասել «Մալագա»-ի նկատմամբ:
Այսպիսով՝ արքայական ակումբը բոլոր մրցաշարերում տարել է 16-րդ անընդմեջ հաղթանակը՝ սահմանելով ակումբային ռեկորդ: Մադրիդցիների հաղթական շարքի նախորդ ռեկորդը հավասար էր 15 խաղի, որը թիմը գրանցել էր Միգել Մունյոսի (1961-ին) և Ժոզե Մոուրինյոյի (2011-ին) գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Opta Spօrts-ը:
Հավելենք, որ «Ռեալ»-ը վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնա»-ին գերազանցում է 5 միավորով: Կատալոնական ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել:
‘