‘
ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Տաթևի խաչմերուկը:
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ` մառախուղ:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով, իսկ նշված վայրերով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 09:40–ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով միակողմանի փակ է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Շինուհայրից Հարժիս տանող (Մ2,Երևան-Երասխ- Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 224-228 կմ երկարությամբ հատվածը:
Սևանի ավտոճանապարհին, Ճամբարակի և Վարդենյաց (Մարտունու կողմից) լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է:
Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Ջերմուկի, ինչպես նաև Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները
բաց են:
‘