‘
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էլիզաբեթ Լաութենի մեկնաբանությունները facebook-յան էջում սկանդալի առիթ են դարձել, որից հետո գրառումը ջնջվել է, իսկ Լաութենը ներողություն է խնդրել իր «վիրավորական խոսքերի համար»:
Մասնավորապես՝ հանրապետականին դուր չի եկել, որ Սպիտակ տանը Գոհաբանության օրվա արարողությանը աղջիկները եկել են կարճ կիսաշրջազգեստներով՝ ինչպես կարելի է ընդամենը բար այցելել, բացի այդ՝ նրանք ձանձրացող տեսք են ունեցել: Մինչդեռ, Լաութենի կարծիքով՝ «պետք է փորձեին մի քիչ լավ վարվելաձև դրսևորել, ծայրահեղ դեպքում՝ մի քիչ ավելի հարգալից վերաբերվեին այն դերին, որն ստիպված են խաղալ»:
Էլիզաբեթ Լաութենի մեկնաբանությունները վրդովմունք են առաջացրել սոցցանցերում: Նրան մեղադրել են անչափահաս աղջիկներին ամոթանք տալու համար: Փոխանցում է BBC-ն:
‘