‘
Կիրակի Շվեյցարիայում տեղի է ունեցել հանրաքվե՝ ներգաղթը սահմանափակելու հարցով: Նախնական տվյալներով՝ քվերակության մասնակիցների ավելի քան 74 %-ը դեմ է արտահայտվել ներգաղթի սահմանափակմանը, հաղորդել են շվեյցարական լրատվամիջոցները:
Եթե շվեյցարացիները «կողմ» քվեարկեին, ապա կառավարությունը ստիպված էր լինելու երկրում ներգաղթը տարեկան 80 հազարից նվազեցնել մինչև 16 հազար մարդ, ինչը կկազմեր բնակչության ընդհանուր թվի 0,2 %-ը:
Հանրաքվեի նախաձեռնողները պնդում են, որ այդ միջոցառումը կնվազեցներ շրջակա միջավայրի դեմ ուղղված սպառնալիքը: Հակառակորդների կարծիքով՝ այդ նախաձեռնությունը բացասաբար կանդրադառնար երկրի տնտեսության վրա: Փոխանցում է BBC-ն:
‘