‘
Իրանի բրիգադի գեներալ Մոհամադ Բաքերին նախազգուշացրել է, որ Թեհրանը կարող է ուղղակի գործողությունների դիմել Իրաքի ահաբեկիչների դեմ, եթե վտանգ սպառնա այն քաղաքներին, որտեղ շիական սրբավայրեր կան, հաղորդել է ТАСС-ը: Գեներալը նաև զգուշացրել է ծայրահեղականներին, որ Իրանը գործի կդնի բոլոր թույլատրելի ուժերն ու հնարավորությունները՝ ահաբեկիչներին և նրանց կենտրոնակայանները ոչնչացնելու համար:
Սեպտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ամերիկյան CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իրանը ցանկացած հնարավոր միջոցի կդիմի՝ կրոնական սրբավայրերը, այդ թվում՝ Իրաքի Նեջեֆ, Քերբելա և Բաղդադ քաղաքները ահաբեկչական գրոհներից պաշտպանելու ուղղությամբ: Փոխանցում է trend-ը:
‘