‘
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել։ Սև իրականությունը։ «168 ժամ»-ը, հղում անելով իր տեղեկություններին, գրում է, որ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել։ Ավելի կոնկրետ՝ Ե. Զախարյանը հրահանգել է կյանքի կոչել իր մշակած վերագործարկման առաջարկությունների փաթեթը, որը ոչ այլ ինչ է, քան բալաստից ազատում ու «Նաիրիտ» սնանկացման սկիզբ։ Ըստ այդմ՝ նախատեսվում է գործարանի աշխատակազմի առավելագույն կրճատում և աշխատավարձերի ծավալի նվազեցում։ Եվ ահա երեկ Ռ. Սաղաթելյանն այս մասին տեղեկացրել է աշխատակիցներին, ինչն անասելի վրդովմունք է առաջացրել»։
‘