‘
Արգենտինայի Էլ-Չանար քաղաքի փողոցներն անվանվել են ազգային ընտրանու ֆուտբոլիստների պատվին: Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հաղորդում է, որ փողոցները կրում են Լիոնել Մեսսիի, Խավիեր Մասկերանոյի, Գոնսալո Իգուայինի, Անխել դի Մարիայի անունները:
Հիշեցնենք, որ ամռանը Բրազիլիայում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն:
‘