‘
Ֆուտբոլային երկրպագուների ֆեդերացիան (The Football Supporters Federation) Անգլիայի առաջնության՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոյին։
Երեկ ֆուտբոլիստն ստացել է իր մրցանակն ու ֆեյսբուքյան էջում նշել, որ իր համար այդ պարգևին արժանանալը մեծ պատիվ է։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն 13 հանդիպման է մասնակցել ու 12 գոլ խփել։
‘