‘
Մադրիդի «Ռեալը» կշարունակի պայքարն Իսպանիայի գավաթի խաղարկությունում:
Մրցաշարի 1/16 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Կորնելյայի» նկատմամբ 4:1 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխան խաղում մադրիդցիներն առավելության հասան 5:0 հաշվով, ընդ որում` Կարլո Անչելոտին հանգստի հնարավորություն էր տվել թիմի մի շարք առաջատարներին, այդ թվում նաև Քրիստիանո Ռոնալդուին:
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում դուբլի հեղինակ դարձավ Խամես Ռոդրիգեսը, մեկական անգամ աչքի ընկան Իսկոն, երկարատև բացակայությունից հետո խաղադաշտ վերադարձած Խեսե Ռոդրիգեսը և հյուրերի կազմում ինքնագոլ խփեց Բորխա Լոպեսը:
Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ
«Ռեալ»-«Կորնելյա»` 5:0 (ընդհանուր` 9:1)
Գոլերը. Խամես՝ 16, 34, Իսկո՝ 32, Բորխա Լոպես՝ 60 (ինքնագոլ), Խեսե՝ 77:
‘