‘
Մադրիդի «Ռեալի» նախկին աստղ Ռաուլ Գոնսալես Բլանկոն, ով տեղափոխվել է ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբ, դեկտեմբերի 9-ին պաշտոնապես կներկայացվի որպես այդ թիմի ֆուտբոլիստ: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը։
Իսպանացի հարձակվողը նոր թիմում ստացել է իր հարազատ՝ 7 համարի մարզաշապիկը, և ակումբի պաշտոնական էջում կազմակերպել անվանական մարզաշապիկների վաճառք՝ 115 դոլարով:
Ռաուլը ոչ միայն կխաղա «Նյու Յորք Կոսմոսում», այլև կզբաղեցնի ակումբի ֆուտբոլային ակադեմիայի տեխնիկական խորհրդատուի պաշտոնը:
‘