‘Gangnam Style -ի տեսաերիզը կոտրել է YouTube-ի դիտումների հաշվիչը’

1300

Հարավկորեացի փոփ-երգիչ Սայի Gangnam Style տեսաերիզը կոտրել է YouTube-ի դիտումների հաշվիչը:

Ինչպես նշել է The Verge պարբերականը, ինտերնետ-կայքի ներկայացուցիչները հաղորդել են, որ ստիպված են եղել նորացնել այդ հաշվիչը: Նախկին 32 բիտանոցը պարզապես գլուխ չի հանել 2 միլիարդ դիտումներից:

Այժմ փոփ-երգչի տեսաերիզի դիտումներն անցել են 2 միլիարդ 150 միլիոնից: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ վարչապետին. Ձեր պաշտոնավարումը սպառնալիք է ամբողջ ազգին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Իշխան Զաքարյանի նկատմամբ «պատժամիջոցնե՞ր» են կիրառել (Տեսանյութ)’