‘
«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության եմենյան թևի գրոհայինները սպառնացել են սպանել ամերիկացի պատանդ Լյուք Սոմերսին: 33-ամյա Սոմերսի տեսաուղերձը խմբավորման անդամները ինտերնետում հրապարակել են դեկտեմբերի 3-ին, փոխանցում է The Washington Post-ը:
Իրենց պահանջները կատարելու համար ահաբեկիչները ԱՄՆ իշխանություններին երեք օր ժամանակ են տվել: Ընդ որում՝ տեսագրության մեջ հստակ պայմաններ չեն նշվել:
Լյուք Սոմերսին առևանգել են 2013 թ. սեպտեմբերին Եմենի մայրաքաղաք Սանայի աշխույժ փողոցներից մեկից:
Այս տարվա նոյեմբերին «Ալ-Քաիդայի» հետ միություն կնքած «Իսլամական պետություն» խմբավորման գորհայիններնը վերջերս արդեն մահապատժի են ենթարկել հինգ պատանդների, փոխանցում է lenta.ru-ն:
‘