‘
Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետը ինքնազգացողության վատթարացման պատճառով հետաձգել է դեկտեմբերի 5-ին իր 87-ամյակի առթիվ պաշտոնական ընդունելությունը:
Այդ լուրը անհանգստացրել է Թաիլանդի քաղաքացիներին, և հազարավոր մարդիկ հավաքվել են Բանգկոկում միապետի պալատի մոտ՝ հուսալով տեսնել թագավորին:
Վերջին անգամ թագավորը հանրությանը ներկայացել է նոյեմբերին:
Պումիպոն Ադելյադետը 2009 թվականից բժիշկների մշտական հսկողության տակ է: Նա գահ է բարձրացել 1950 թ. մայիսի 5-ին: Փոխանցում է BBC-ն:
‘