‘
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան հուսով է, որ այս մրցաշրջանի արդյունքներով «կարմիր սատանաները» կվերադառնան Չեմպիոնների լիգա:
«Կարոտում եմ Չեմպիոնների լիգան։ Ամեն հնարավորը պետք է անենք, որպեսզի հայտնվենք այդտեղ։ Հեշտ չի լինի, սակայն դեռ մի քանի շաբաթ առաջ մենք 7-րդը կամ 8-րդն էինք, իսկ հիմա 4-րդն ենք։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է Չեմպիոնների լիգայում խաղալ, և այս ակումբը պետք է լինի մրցաշարում։ Բացի դրանից, ցանկանում ենք նվաճել տիտղոսը, սակայն աստիճանաբար պետք է առաջ շարժվել, որովհետև մենք նոր մարզիչ և շատ նոր խաղացողներ ունենք։ Առաջնությունը երկար է, սակայն «Չելսին» արդեն 10 միավորով առաջ է անցել։ Մենք մինչեւ վերջ ենք պայքարելու, որպեսզի հնարավորինս բարձր հորիզոնականում հայտնվենք։ Հեշտ չէ տիտղոսը նվաճելը, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լավագույնների մեջ լինի»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
‘