‘
Ռուսաստանում կանանց աշխատավարձերը 23 %-ով ցածր են տղամարդկանց աշխատավարձերից, վկայում է Աշխատանքի միջազգային կազմակերպության նոր զեկույցը:
Ավելին, նույնպիսի պաշտոններում աշխատելով՝ կանայք ավելի արդյունավետ աշխատողներ են, քան տղամարդիկ, և կարող են հավակնել հակառակ սեռի ներկայացուցիչներից 10 %-ով ավելի աշխատավարձի:
Բրազիլիան, Սլովենիան, Շվեդիան, Լիտվան և Ռուսաստանն այն երկրների թվում են, որտեղ, ԱՄԿ-ի փորձագետների կարծիքով՝ կանայք կարող են տղամարդկանցից ավելի վարձատրվել, եթե չենթարկվեն անհիմն խտրականության: Իսկ «անհիմն խտրականությունը» ըստ ԱՄԿ-ի, խտրականությունն է ըստ սեռային պատկանելության և տարբեր հանգամանքների, օրինակ՝ երեխաների առկայության, ինչը, ըստ էության, ոչ մի կերպ չպետք է ազդի աշխատանքի վարձատրության վրա: Փոխանցում է BBC-ն:
‘