‘
ԱՊԼ-ի 15-րդ հերթական խաղափուլի հանդիպումներից առանձնացրել ենք «Նյուքասլ»-«Չելսի» և «Մանչեսթր Սիթի»-«Էվերթոն» դիմակայությունները: Ֆուտբոլասերներին այս մենամարտերում սպասվում է լարված ու գրավիչ պայքար: Հանդիպումներին կարող եք հետևել Հ2 հեռուստաընկերության ուղիղ եթերում:
«Նյուքասլ»-«Չելսի»
Դեկտեմբերի 6, ժամը՝ 16. 45,«Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտ
Մրցավար՝ Մարտին Աթկինսոն
Պրեմիեր լիգայում դեռևս կա երկու մարզադաշտ, որտեղ «Չելսին» Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ 4 լիարժեք մրցաշրջանի ընթացքում ոչ մի հաղթանակ չի տարել: Դրանցից առաջինը «Վիլա Պարկն» է, իսկ երկրորդը՝ «Նյուքասլի» «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտը: Անցած մրցաշրջանում «Չելսին» այստեղ նոյեմբերին պարտվել է 2:0 հաշվով: Սակայն, ճշմարտությունն այն է, որ հիմա լոնդոնցիները մի քանի անգամ լավ են խաղում, իսկ «Նյուքասլը» այդպես էլ հանելուկ մնաց շատերի համար: Այս թիմի հաղթանակների շարքը ընդհատվեց «Վեսթ Հեմի» հետ խաղում (0:1), որից հետո «Նյուքասլը» ոչ ոքի խաղաց «Բեռնլի» հետ և հիմա խաղում է խուճապահարի նման:
«Չելսին» երբեք խուճապի չի մատնվում, բայց չպետք է մոտանանք, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ լոնդոնցիները չկարողացան հաղթել հենց այդ նույն՝ հյուսիսային տարածաշրջանում:
«Մանչեսթր Սիթի»-«Էվերթոն»
Դեկտեմբերի 6, ժամը՝ 21.30, «Էթիհադ»
Մրցավար՝ Անդրե Մարիներ
«Էվերթոնին» վերջին ժամանակներս չի հաջողվում «Մանչեսթր Սիթիի» համար խոչընդոտ դառնալ, և, ամենայն հավանականությամբ, այսօր նույնպես ոչ մի խնդիր չեն առաջացնի «քաղաքացիների» համար: «Մանչեսթր Սիթին» տանը հաղթելով «Բավարիային» ՝նոր վստահություն ձեռք բերեցին իր ուժերի հանդեպ և դրանից հետո երկու արտագնա հանդիպում անցկացրեց «Սաութհեմփթոնի» և «Սանդերլենդի» հետ: Այս շաբաթ նրանց սպասում է առանցքային հանդիպում «Ռոմայի» հետ, այդ իսկ պատճառով չեմպիոնները կփորձեն խնայել իրենց ուժերը:
Ակնհայտ է, որ «Էվերթոնի» ուժերը թուլացել են. թիմը իր ջանքերը ներդնում է Եվրոպայի լիգայի խաղերում, և հավանաբար, այդ հանգամանքը իր ազդեցությունն է թողնում ներքին առաջնությունում: Ռոբերտո Մարտինեսի սաները վատ չեն խաղում, սակայն ցանկալի արդյունք չեն կարողանում գրանցել հենց բավարար ուժեր չունենալու պատճառով:
‘