‘
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Արգետնինայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան ասել է, թե ինչու է ընտրել 7 համարի մարզաշապիկը: Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
«Կարող էի այլ համարով մարզաշապիկ վերցնել, օրինակ` 9: Սակայն ես ցանկանում էի վերցնել 7 համարի մարզաշապիկը, քանի որ գիտեի, թե ինչ մեծության աստղեր են հանդես եկել այդ մարզաշապիկով:
Բացի այդ, ես այդ նույն թվով մարզաշապիկով հանդես եմ գալիս նաև Արգենտինայի ազգային հավաքականի կազմում»,- հայտարարել է արգենտինացի կիսապաշտպանը:
‘