‘
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը 17 երկրպագուի զրկել է բաժանորդագրությունից և «Madridista» քարտից: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Նման որոշման պատճառն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի` «Ռեալ Մադրիդ»-«Սելթա» (3:0) հանդիպման ժամանակ երկրպագուների` «Բարսելոնային» և Լիոնել Մեսսիին ուղղված վիրավորանքերն են: «Արքայական ակումբի» կարգապահական հանձնաժողովն ուսումնասիրել է տեսագրությունները և պարզել է «Սանտյագո Բեռնաբեուի» հարավային տրիբունայում հավաքված երկրպագուներից 17-ի ինքնությունը, ովքեր բղավել են` Մեսսին աննորմալ է, իսկ կատալոնական ակումբի հասցեին առավել սաստիկ վիրավորանքներ են հնչել:
‘