‘
Չնայած տեղացող անձրևին՝ այսօր «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել էին կառավարության շենքի առջև` պահանջելով իրենց աշխատավարձերը:
Ըստ yerkir.am-ի՝ նաիրիտցիները հրաժարվել են մի քանի հոգով ներս մտնելու առաջարկից և պահանջում են հանդիպում Հովիկ Աբրայամյանի հետ:
Բողոքի ակցիայի մասնակիցների մոտ են իջել կառավարության նամակների ընդունման բաժնի պետը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի մոտ:
‘