‘
Սիրիայի պետական հեռուստատեսությունը երեկ հաղորդել է, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն հարվածներ է հասցրել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա օբյեկտներին և Դիմաս քաղաքին:
Դամասկոսն այդ ավիահարվածներն անվանել է «Իսրայելի կողմից բացահայտ ագրեսիա»:
Ըստ տեղեկությունների՝ զոհեր չկան:
Իսրայելն առայժմ չի հաստատել լուրը: Իսրայելի ՌՕՈՒ-ն մի քանի օդային հարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր օբյեկտների 2011 թ.: Որպես կանոն՝ այդ հարվածների թիրախը եղել է այն սպառազենքը, որը նախատեսված էր Լիբանանում Հեզբոլլահ խմբավորման համար: Փոխանցում է BBC-ն:
‘