‘
Եվրամիությունը մտադիր է ճնշումներ գործադրել Թուրքիայի նկատմամբ, որպեսզի նա միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին: Այդ մասին կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով ԵՄ-ում իր դիվանագիտական աղբյուրին:
Անկարա կատարելիք առաջիկա այցի ընթացքւմ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ԵՄ եվրոպական քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը և մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը կփորձեն համոզել Թուրքիայի իշխանություններին՝ միանալ հակառուսաստանյան պատժամիջոցներին, պնդում է գործակալությունը: Եթե Անկարան հրաժարվի դա անել, պատվիրակությունը կփորձի պայմանավորվել Էրդողանի կառավարության հետ, որ նա չօգտագործի ՌԴ պատասխան պատժամիջոցները՝ Ռուսաստան լրացուցիչ ներկրումներ անելու համար:
Դեկտեմբերի 1-ին Անկարայում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, որը Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարեց «Հարավային հոսք» գազատարի շինարարությունից հրաժարվելու և Թուրքիայւոմ նոր խողովակաշար կառուցելու, ինչպես նաև երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մեծացնելու մասին, փոխանցում է lenta.ru-ն:
‘