‘
Ռուսաստանի Պետդուման դեկտեմբերի 10-ին կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Նշենք, որ դեկտեմբերի 4-ին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է այդ փաստաթուղթը: Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի կողմից պայմանագրի վավերացումից հետո Հայաստանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Նախատեսվում է, որ դա կլինի արդեն 2015 թվականի սկզբին: Փաստաթուղթն ստորագրվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում` Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների կողմից:
‘