‘
Այսօր Մարտի 1-ի զոհերից Տիգրան Աբգարյանի ծննդյան օրն է: ՀՀ Ոստիկանության զորքերի ժամկետային ծառայող Տիգրան Աբգարյանը զոհվել է Լեոյի փողոցում, «Սվին» խանութի դիմաց՝ հրազենային վնասվածքից, հարյուրավոր ծառայակիցների աչքի առաջ:
Տիգրան Աբգարյանն այսօր կդառնար 26 տարեկան: Նա զոհվել էր հրազենային վնասվածքից՝ 40 օր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մնալուց հետո: Նրա մահից 3 տարի անց էլ՝ 62 տարեկան հասակում, «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժնում սրտի կաթվածից մահացավ հայրը՝ Էդիկ Աբգարյանը:
Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքնեը, ինչպես եւ Մարտի 1-ի մյուս 9-ը զոհերի դեպքում, մինչ օրս բացահայտված չեն:
‘