‘
Թուրինի «Յուվենտուս»-ի հետ Չեմպիոնների լիգայի պատասխան խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գովեստի խոսքեր է հղել երկրպագուների հասցեին:
Մասնագետը նշել է, որ ակումբում լավագույնը համարում է երկրպագուներին: Առաջին խաղը Թուրինում ավարտվել է «Յուվենտուս»-ի հաղթանակով՝ 2:1 հաշվով:
«Ունենք յուրահատուկ մարզադաշտ: Մեր ակումբում լավագույնը երկրպագուներն են: Դա, իսկապես, այդպես է: «Բորուսիա»-ում աշխատում եմ արդեն երկար ժամանակ, բայց մարզադաշտի մթնոլորտից ամեն անգամ փշաքաղվում եմ:
Արտաքնապես, միգուցե, փոխվել եմ: Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա դիտել եմ հազարավոր խաղեր՝ ոչ միայն իմ թիմի մասնակցությամբ, ինչը թե՛ ինձ, թե՛ իմ մարզչական շտաբն ավելի ուժեղ է դարձրել»,- հայտարարել է Կլոպը:
‘