‘
AS.com-ի հաղորդմամբ Մադրիդի «Ռեալն» արդեն 85 տարի է, ինչ «Կամպ Նոուում» չի կարողանում հաղթել կատալոնական «Բարսելոնային» այն դեպքում, երբ մրցակիցն այդ պահին Պրեմերայում առաջին տեղում է:
Առաջատարի դիրքում գտնվող «Բարսելոնային» «արքայական ակումբը» վերջին անգամ հյուրընկալվելիս հաղթել է 1930 թվականի հունվարի 26-ին՝ 4:1 հաշվով:
Այդ ժամանակվանից «Ռեալը» հաղթելու 16 հնարավորություն է ունեցել, բայց այդպես էլ մադրիդցիները դա չեն կարողացել անել. 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, 13 անգամ նրանք պարտվել են:
Հիշեցնենք, որ երեկ թիմերի միջեւ կայացած հանդիպումն ավարտվել էր 1:2՝ կատալոնական թիմի հաղթանակով: Այս պահին մադրիդցիները հետ են մնում «Բարսելոնայից» 4 միավորով:
‘