‘
Աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ինդիան Ուելսի «Մասթերս–1000» կարգի մրցաշարի եզրափակչում պարտության է մատնել Ռոջեր Ֆեդերերին և նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Գրանցվել է 6։3, 6։7(5), 6։2 հաշիվը։
2 ժամ 17 րոպե տևած խաղում սերբը 8 «էյս» է կատարել (մրցակցի 6–ի դիմաց) և 26 ակտիվ միավոր է վաստակել, ինչը մեկով պակաս է շվեյցարացուց։ Միաժամանակ, Ջոկովիչը շահել է մրցակցի 5 մատուցումներ, իսկ սեփականը զիջել է միայն մեկ անգամ։
Նշենք, որ այս թենիսիստներն 2015 թվականին հանդիպեցին արդեն երկրորդ անգամ։ Նախորդ խաղը կայացել էր Դուբայի մրցաշարի եզրափակչում, որտեղ հաղթել էր Ֆեդերերը։
‘