‘
Մադրիդի «Ռեալը» դիտարկում է լոնդոնյան «Չելսիի» դարպասապահ Պետեր Չեխին ձեռք բերելու տարբերակը,- տեղեկացնում է express.co.uk-ն: «Արքայական ակումբը» հնարավոր է 32-ամյա դարպասապահին առաջարկություն անի այս ամռանը: Ավելի վաղ նշվում էր, որ մադրիդցիները հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի ծառայույթուններով:
Հիշեցնենք, որ Չեխը լոնդոնցիների հիմնական կազմում կորցրեց իր տեղը, երբ վարձակալությունից վերադարձավ Տիբո Կուրտուան: Դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են նաեւ մի շարք թոփ-ակումբներ, որոնց թվին են դասվում «Արսենալը», «Ռոման» եւ «Նապոլին»: Այս բոլոր ակումբները պատրաստ են Չեխին իրենց հիմնական կազմում ընդգրկել:
‘