‘Կրակոցներ Կոտայքի մարզում. 42-ամյա բնակիչը վիրավորվել է’

1871

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շտապ օգնության բրիգադը Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտայի 3-րդ վաշտի աշխատակիցների հետ հրազենային վնասվածքով 1 հոգու հիվանդանոց է տեղափոխել: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրում ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են հրազեն:

Հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում նշել են, որ կրակոցներն արձակել է ավազակային հարձակում կատարողներից մեկը, ով իր ընկերներից մեկի հետ փորձել է Բյուրեղավանի տներից մեկում «ռազբոյ անել» և քաղաքացիները հետապնդել են նրան, որի ժամանակ էլ վերջինս կրակել է: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ քաղաքացիները ՃՈ աշխատակիցների հետ բռնել են նրանցից մեկին, ում տեղափոխել են ոստիկանություն:

Պարզվել է, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 42-ամյա Կարեն Ռազմիկի Առաքելյանն է, ով նախկինում դատապարտված է եղել ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-ր մասի հատկանիշով: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծ’
Հաջորդ հոդվածը‘«Կլասիկոյում» խփած գոլերի քանակով Ռոնալդուն հավասարվեց Ռաուլին’