‘
Կիրակի օրը Աֆրիկայից (հիմնականում՝ Էրիթրեայից) ևս 450 անօրինական ներգաղթյալներ են ոտք դրել իտալական հողին: Նրանք նավաբեկության են ենթարկվել Լիբիայի ափերից ոչ հեռու և փրկվել են իտալական առափնյա պահպանության աշխատակիցների կողմից:
Նավաբեկության ենթարկված նավակներից մեկի մոտ իտալացի նավաստիները 18 մարդու մարմիններ են հայտանբերել, ովքեր փորձել են հասնել Եվրոպայի ափերին, ու դա նրանց համար ողբերգական ավարտ է ունեցել: Այդ փախստականների ազգությունը և մահվան հանգամանքներն ուսումնասիրվում են:
Փրկարարանական գործողությունների արդյունքում վերջին երեք օրերին Իտալիայի ՌԾՈՒ նավերը Միջերկրական ծովում փրկել են 4200 մարդու: Առափնյա պաշտպանության գրասենյակում աղետի ազդանշան է ստացվել 25 նավերից: Փրկարարական գործողություններին մասնակցել են նաև փրկարարներ Գերմանիայից և Իռլանդիայից:
Փոխանցում է euronews-ը:
‘