‘
Աշխարհի 2018 և 2022 թթ. առաջնությունների կազմակերպման իրավունքը կարող է տրվել այլ երկրների: Այս մասին հայտնում է fօօtball.ua-ն:
Զեպ Բլատտերը, չնայած իր հրաժարականին ու կոռուպցիայի հետաքննությանը, ասում էր, որ 2018 թ. աշխարհի առաջնությունը հաստատ կկայանա Ռուսաստանում, իսկ 4 տարի անց մրցաշարի մասնակիցներին կհյուրընկալի Քաթարը:
Իսկ հիմա ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Դոմենիկո Սկալան, ով զբաղվում է ֆինանսական աուդիտով, հայտարարում է հակառակը:
«Եթե համոզիչ ապացույցներ գտնվեն, որ Ռուսաստանն ու Քաթարն աշխարհի առաջնության անցկացման իրավունքին տիրացել են գնված ձայների շնորհիվ, ապա ՖԻՖԱ-ի որոշումները՝ կապված «ԱԱ-2018»-ի և «ԱԱ-2022»-ի հետ, կարող են փոխվել: Իսկ առայժմ նման ապացույցներ չկան»,- կարծում է Սկալան:
‘