‘
Աշխարհի բոլոր մուսուլմանները սկսում են սրբազան ռամադան ամսվա ՝ աղոթքի և պահքի տոնակատարությունները: Ռամադանը Իսլամի հինգ հիմնասյուներից մեկն է, պահքը պարտադիր է բոլոր հասուն, առողջ մուսուլմանների համար:
Լուսաբացից մինչև արևամուտ արգելված է սնունդ ընդունել: Իսկ երեկոյան պահքը բացվում է, ըստ ավանդույթի՝ կաթով և արմավով. ըստ ավանդության՝ այդպես է ընթրիքն սկսել Մուհամեդ մարգարեն: Բացի այդ՝ մատուցվում են բրինձ, լցոնված բանջարեղեն, կուսկուս, տարբեր ապուրներ ու քաղցրավենիք:
Ցերեկը խորհուրդ չի տրվում տոնակատարություններ կազմակերպել և բարձր երաժշտություն միացնել, դրա փոխարեն՝ շատ քաղաքներ զարդարվում են տոնական լուսավորությամբ, ինչպես Հորդանանի Արևմտյան ափին:
Ռամադանը տևում է 29 կամ 30 օր՝ լունային օրացույցից կախված, և ավարտվում է մեծ տոնակատարությամբ: Փոխանցում է euronews-ը:
‘