‘Championat.com. Երևում է ռուսական գիծը Մովսիսյանի կարիերայում մոտենում է ավարտին’

1243

Чемпионат.com կայքը կազմել է Ռուսաստանի առաջնության աշնանային հատվածի հիասթափությունների տասնյակը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

«Երևում է հայ ազգի ռմբարկուի կարիերայի սպարտակյան, իսկ հնարավոր է նաև ամբողջ ռուսական գիծը մոտենում է ավարտին: Եթե ամռանը Յուրան դեռ ինչ-որ կերպ համապատասխանում էր հիմնական կենտրոնական հարձակվողի կարգավիճակին, ապա աշնանը նրա խաղը ամբողջովին խամրեց, հետո վնասվածք ստացավ, ու, թվում է, ներքուստ համակերպվեց թիմը փոխելու մտադրության հետ»,- գրում է հեղինակավոր պարբերականի լրագրողը:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն ունի նոր հովանավոր’
Հաջորդ հոդվածը‘Պլատինին խոստացել է CAS-ի նիստին ասել միայն ճշմարտությունը’