‘«Բավարիան»՝ Բունդեսլիգայի չեմպիոն’

1802

Մյունխենի «Բավարիան» Գերմանիայի առաջնության ավարտից 1 տուր առաջ 4-րդ տարին անընդմեջ դարձավ երկրի չեմպիոն: Բունդեսլիգայի նախավերջին տուրում թիմը 2:1 հաշվով առավելության հասավ «Ինգոլշտադի» նկատմամբ՝ վաստակելով 85 միավոր եւ անհասանելի դառնալով 2-րդ տեղում ընթացող Դորտմունդի «Բորուսիայի» համար: Մյունխենցիներից դուբլ ձեւակերպեց Ռոբերտ Լեւանդովսկին, իսկ մրցակիցների կազմում գոլի հեղինակ դարձավ Մորից Հարտմանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Հենրիխ Մխիթարյանի թիմն իր հերթին զուգահեռաբար ընթացող խաղում 0:1 պարտվեց Ֆրանկֆուրտի «Այնթրախտին» եւ մնաց 77 միավորով:

Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, այս առաջնությունում նա այլեւս խաղադաշտ դուրս չի գա: «Այնթրախտի» դեմ խաղում նա ստացավ իր 5-րդ դեղին քարտը, ինչի արդյունքում որակազկվեց: Այս մրցաշրջանում նա 11 գոլի հեղինակ է դարձել եւ կատարել 20 գոլային փոխանցում:

Բունդեսլիգայի վերջին տուրում «Բորուսիայի» մրցակիցը կլինի «Քյոլնը», իսկ «Բավարիան» արդեն չեմպիոնի կարգավիճակում կհանդիպի «Հանովերի» հետ:

Նախորդ հոդվածը‘ Վան Գալը կստանա 5 մլն ֆունտ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հեռացնի նրան մրցաշրջանի ավարտից հետո’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Գվարդիոլայի» նշանակման մասին նորությունը վնասեց Պելեգրինիի թիմին’