‘
Հերթական անգամ սրտի հետ կապված խնդիրների պատճառով ֆուտբոլիստ է մահացել հենց խաղադաշտում: Այս մասին տեղեկացնում է իսպանական Marca-ն:
Բուխարեստի «Դինամոյի» կիսապաշտպան Պատրիկ Էկենգի ինքնազգացողությունը վատացել է մայիսի 6-ին տեղի ունեցած թիմի հերթական հանդիպման 70-րդ րոպեին: 26-ամյա կամերունցի ֆուտբոլիստին չի օգնել ոչ խաղադաշտում ցույց տված օգնությունը, ոչ էլ արագ հիվանանոց տեղափոխվելը:Կամերունի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Քենոն Յաունդեում», «Լե Մանում», «Ռոդեզում», «Լոզան սպորտում», «Կորդոբայում»:
Բուխարեստի «Դինամո» է տեղափոխվել 2016 թվականին: Թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում եւ դարձել 1 գոլի հեղինակ: Երկրի ազգային հավաքականւմ հանդես էր գալիս 2015 թվականից: Մասնակցել է 2 խաղի, սակայն չի կարողացել գրավել մրցակիցների դարպասը:
‘