‘
Անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն աշխատանքի կանցնի «Սուոնսիում»,- տեղեկացնում է «Daily Star»-ը:
Աղբյուրի համաձայն՝ գործարքն արդեն կայացել է, սակայն ուելսական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինի հանդեպ ունեցած հարգանքի պատճառով դրա մասին դեռ չի հայտարարվում:
Ակումբը մտադիր չէ շարունակել փորձառու իտալացու հետ համագործակցությունը, ում պայմանագիրն ավարտվում է հունիսին:
Ավելի վաղ Ռոջերսն նույնպես աշխատել է «Սուոնսիում»: Նրա ղեկավարությամբ թիմը նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր:
‘